Ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացվել դատարան

Բագրատ Սրբազանը դիմել է դատարան ու խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող հայտարարությունը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ խոսքը հունիսի 12-ի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության մասին է։ Հիշեցնենք՝ վերջինս նշել էր․ «Եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը, հարձակումից որոշ ժամանակ առաջ դիմելով ոստիկաններին, ասել է, թե՝ տղաներ, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում, որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը»։

«Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը»-նախարարության համար էլ Բագրատ Սրբազանը հերքում է պահանջում։

Նա պահանջում է նաև, որ հերքումը Նիկոլ Փաշինյանը իրականացնի ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթեր դուրս գալու կամ հերքման տեքստը պարունակող տեսանյութ տեղադրելու միջոցով։

Նշենք, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել և մակագրվել դատավոր Մալվինա Հարությունյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել