Շիրակի մարզում 2024-ին կարկուտը վնասել է 2117 հա ցանքատարածություն

Շիրակի մարզում 2024-ին կարկտահարության հետևանքով վնասվել է 2 117 հա ցանքատարածություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համայնքներում ստեղծված հանձնաժողովները կատարել են ցանքատարածությունների ուսումնասիրություն և գույքագրում, կազմվել են ակտեր և ներկայացվել մարզային հանձնաժողովին, որից հետո ուսումնասիրված տվյալներն ուղարկվել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, 2025 թվականի բերքի համար այսօրվա դրությամբ կատարվել է շուրջ 5 հազար հա աշնանացան ցորենի ցանք։

Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումենրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի» մասնագետների կողմից շուրջ 18 հազար հա վարելահողերում և չմշակվող հողատեսքերում իրականացվում է մոնիթորինգ։ Աշխատանքների ավարտից հետո մարզին անհատույց կտրամադրվի համապատասխան քանակությամբ մկնասպան թունանյութ՝ բարձր և միջին վարակված տարածքներում պայքարի միջոցառում իրականացնելու համար։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել