Դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն հայտրարարվեց

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրապարակում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ խորհուրդը որոշեց դատավորին խիստ նկատողություն հայտարարել, իսկ ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը հատուկ կարծիք է ներկայացրել։

Թումանյանը դեմ է քվեարկել դատավորին նշված պատասխանատվությանը ենթարկելու որոշման դեմ՝ գտնելով, որ Գաբրիելյանին վերագրվող արարքները պետք է հանգեցնեին դատավորի լիազորությունների դադարեցման։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը, ներկայացնելով կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը, նշել էր, որ միջնորդության պատճառ է հանդիսացել դատախազի կողմից ներկայացված հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող, ՀՀ-ում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Լեբեդովին ժամանակավորապես կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Դատավորը ներգրավված է եղել նաև հերթապահության ցուցակում, գործը մակագրվել է նրան, և նախնական դատական նիստ նշանակվել է միայն առաջիկա երկուշաբթի օրը՝ ժամը 10։00-ին։ Ժամը 16։00-ին ձերբակալման ժամկետը անցել է, ձերբակալված անձի նկատմամբ հսկողությունը վերացվել է, այդ ընթացքում պաշտպանը միջնորդել է, որպեսզի նիստը ընդմիջվի 15 րոպեով, դատավորը բավարարել է այն, ինչից հետո ձերբակալված անձը կարողացել է փախչել դատական նիստից ու այլևս չի ներկայացել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել