Տեղեկություն էր տարածվել, թե Կիրանցի երեխաներին, որոնք մանկապարտեզ են հաճախում Ծաղկավան համայնքում, մի անծանոթ տղամարդ փորձել է տանել իր հետ։
Iravaban.net-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ ՆԳՆ ոստիկանությունում նման բովանդակությամբ ո՛չ ահազանգ է եղել, ո՛չ էլ ձերբակալված կա։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-նշեցին ՆԳՆ-ից։
Մենք նաև կապ հաստատեցինք Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանի հետ, ով ևս հերքեց տարածված լուրերը․ «Սուտ ա, տենց բան չկա»։