Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից ժամանակավորապես փակ են լինելու Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հաղորդագրության մեջ ասվում է․
«Հարգելի ՛ քաղաքացիներ,
ս.թ. հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»: