Աշխատավարձի բարձրացում 66 տոկոսով․ ՀԱՊՀ ռեկտոր

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին հաստատմանն եմ ներկայացրել դոցենտ, գիտությունների թեկնածուի, դոցենտի և գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացման առաջարկությունը, որը հավանության է արժանացել: Այս մասին հայտարարել է ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Որոշման համաձայն՝ դոցենտ, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 66.5%-ով, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 66%-ով։ Արդյունքում դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 ՀՀ դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 ՀՀ դրամ:

Պոլիտեխնիկի կառավարման բոլոր մարմինների և մեր բոլոր բարերարների վերջին 3 տարիների կատարած մեծածավալ արդյունավետ աշխատանքները և համատեղ իրականացրած բարեփոխումների ծրագրերը ստեղծել են նման հնարավորություն աշխատավարձերի էական բարձրացման տեսքով:

Մեր ուշադրության ու հոգածության ներքո են լինելու բոլոր այն ծրագրերը, որոնց շնորհիվ Պոլիտեխնիկը իբրև ակադեմիական աշխատաշուկա կդառնա ավելի գրավիչ և մրցունակ բոլոր իմաստներով:

Այսօր արդեն իսկ հաստատել եմ բարձրացված առաջին աշխատավարձերի փոխանցումը սեպտեմբեր ամսվա համար»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել