Հոկտեմբերի 2-ի ժամը 14.42-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղում գտնվող քոլեջում ծեծկռտուք է:
Նշված հասցե ոստիկանության Արաբկիրի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային ծառայողներ են մեկնել: Պարզվել է, որ քոլեջի մի խումբ ուսանողներ վիճաբանել և հարվածներ են հասցրել իրար:
Ոստիկանները սառը զենք կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել քոլեջի 16 տարեկան երկու ուսանողի: Նաև բաժին են ներկայացվել ծեծկռտուքին մասնակցած ութ ուսանողի: Անձնական խուզարկությամբ ձերբակալված երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: