«Առանց անունների ո՞նց կլինի թեկնածուներ քննարկել, այդ անունները հնչում են»․ ՔՊ-ական պատգամավորները՝ Արդարադատության նախարարի թեկնածուների մասին

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երբ ունենա որոշում, արդեն ընտրություն լինի թեկնածուի, դուք դրա մասին պաշտոնապես կիմանաք»,-այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արդարադատության նախարարարի՝ ՔՊ-ի թեկնածուի վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանեց կուսակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով Արփի Դավոյանի թեկնածության վերաբերյալ հարցին, նշեց, որ կուսակցության ներսում քննարկումներ են տեղի ունենում․ «Քննարկումների ընթացքում պարզ է, չէ՞, որ պիտք է հնչեն անուններ, առանց անունների ո՞նց կլինի թեկնածուներ քննարկել, այդ անունները հնչում են, բայց քանի որ քննարկումներ են, գործընկերս նշեց, դրանց ավարտից և ամփոփումից հետո, մենք հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել