Այս պահին շատերի մոտից, բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու, գողացել են WhatsApp հաշիվները։ Այս մասին գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Բացի դրանից, շատերը չեն կարողանում մտնել Facebook, քանի որ երկփուլայինի SMS-ը չի գալիս։
Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը, WhatsApp-ի խնդրի դեպքում, և Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը՝ որևէ մի ընկերոջ միջոցով։
Կփորձեմ անմիջապես Meta-ին ուղարկել տվյալները, փորձենք ձեզ վերականգնել։
Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»։