Դու խղճիդ մասին խոսա, այ օտարերկրյա ագենտ. Արմեն Խաչատրյանը` լրագրողին

Եռաբլուրում լրագրողների մեկը հետաքրքրվեց, թե ինչ խղճով է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը գալիս այնտեղ։ Հարցը հունիս հանեց պատգամավորին, նա հրեց լրագրողին ու ասաց․ «Գնա ստեղից մի հատ։

Դու խղճիդ մասին խոսա, այ օտարերկրյա ագենտ։ Մի սադրեք էս օրով։ Սա սուրբ տեղ ա, քո տեղը չի»։

Խաչատրյանը շարունակեց դեպի իր մեքենան քայլելը, լրագրողները շարունակում էին հարցեր տալ․ «Մի սադրեք, այ սադրիչներ»։

Լրագրողի և պատգամավորի միջև վեճը շարունակվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել