«Մենք արդեն զբաղվում ենք դրանով և աշխատում ենք այդ ուղղությամբ»․ Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կարծիքով՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները բացասական չեն թվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ։

Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը դռներ կբացի ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության համար և դրականորեն կազդի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։

«Երբ մենք նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, դրանք բացասական չեն թվում: Նրանք (խմբ․ նկատի է առնվում Հայաստանը) ցանկանում են, որ Թուրքիան աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և ապահովի, որ նրանք խաղաղ ապրեն որպես հարևաններ որքան հնարավոր է շուտ: Մենք արդեն զբաղվում ենք դրանով և աշխատում ենք այդ ուղղությամբ», – ասել է Էրդողանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել