Մակար Կիրակոսյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 29-ին հրամանագիր է ստորագրել Մակար Կիրակոսյանին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի ԲԴԽ-81-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Մակար ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրի մեջ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել