Օգոստոսի 20-ին հաղորդվել էր 1960 թ. ծնված Սումբատ Բայանդուրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 28-ին Լոռու մարզի Շահումյան բնակավայրի հարակից անտառամերձ տարածքում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է 63-ամյա Սումբատ Բայանդուրյանի դիակը:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: