Oգոստոսի 29-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր զեկույցում ասաց․ «Կարծում եմ՝ այս տարի մեզ համար, իհարկե, նույնպես լինելու է բարդ, որովհետև նոր չափորոշչի ներդրման գործընթացում ենք, և ևս չորս դասարաններում նոր չափորոշիչը ներդրվելու է՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում, որոնք կգումարվեն նախորդ տարվա երեք դասարաններին, արդեն 12 դասարաններից 7-ում կաշխատենք նոր չափորոշչով, սակայն այս տարի մեր դպրոցներում ավելի հեշտ կլինի սա իրականացնելը, մենք էլ ակտիվ աշխատանքի պրոցեսում ենք»։
Նա նշեց, որ ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրություն, ժամանակային որևէ ձգձգում չի լինի, կկարողանան ժամանակին բոլոր դասագրքերը տրամադրել դպրոցներին։
Նախարարը նաև հայտնեց, որ կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով։ 6000-ից ավել ուսուցիչներ գնահատվել են, նրանցից 543-ը այս պահի դրությամբ գնահատվել են որպես տարրական մակարդակում վերապատրասման կարիք ունեցող, և սա նշանակում է, որ նրանք կմասնակցեն նաև կամավոր ատեստավորման գործընթացին։