Լևոն Ազիզյանը՝ 1850 թ․-ից մինչև 2021 թվականը Երևանում օդի աղտոտվածության փոփոխության մասին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է Երևան քաղաքում օդի կախված մասնիկներով աղտոտվածության (PM2.5) փոփոխությունը 1850-ից մինչև 2021 թվականը։

«Ոգեշնչվելով Ռեդինգի համալսարանի պրոֆեսոր կլիմայագետ Էդ Հոքինսի կողմից ստեղծված կլիմայական շերտերից Էդինբուրգի համալսարանի ծրագրերի ղեկավար դոկտոր Քիրստի Փրինգլի և Լիդսի համալսարանի մթնոլորտային կազմի ամբիոնի պրոֆեսոր Ջիմ Մաքքուադի կողմից ստեղծվել են օդի որակի շերտեր, որոնք ցույց են տալիս օդի կախված մասնիկներով աղտոտվածության(PM2.5) փոփոխությունը 1850-ից մինչև 2021 թվականը աշխարհի քաղաքներում:

PM2.5 տվյալները ստացվում են Միացյալ Թագավորության Երկրի համակարգերի մոդելավորման նախագծի (UKESM) կլիմայական մոդելից՝ զուգորդված արբանյակային դիտարկումների հետ: Գունային սանդղակը մշակվել է նկարչի կողմից, ով վերլուծել է օդի աղտոտվածության պատկերները Google-ում: Բաց կապույտ գույները ներկայացնում են մաքուր կապույտ երկինք, իսկ ավելի մուգ կարմիրն ու շագանակագույնը ցույց են տալիս օդի աղտոտվածության ավելացող աճ:

Պատկերները ցույց են տալիս, որ հնարավոր է նվազեցնել օդի աղտոտվածությունը և եվրոպական շատ քաղաքներում օդն այժմ շատ ավելի մաքուր է, քան 100 տարի առաջ, և դա բարելավում է մեր առողջությունը: Հեղինակները հուսով են, որ նմանատիպ բարելավումներ հնարավոր կլինի հասնել ամբողջ աշխարհում:

Եզրակացությունն այն է, որ օդի աղտոտվածությունը աշխարհում մահվան ռիսկի առաջատար գործոններից մեկն է, որը համարվում է աշխարհում յուրաքանչյուր տասը մահվան պատճառներից մեկը: Օդի որակի շերտերը ցույց են տալիս միտումների և կոնցենտրացիաների հսկայական դիապազոններ ամբողջ աշխարհում: Մեր շերտերը ցույց են տալիս, որ դեռ շատ աշխատանք կա անելու մարդկանց վրա վատ որակի օդի ազդեցությունը նվազեցնելու համար, իսկ որոշ տեղերում՝ շատ ավելին»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել