Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի անկախության օրվա առիթով:
Շնորհավորական ուղերձը հրապարակված է ԱԳՆ X–ի միկրոբլոգում:
«Շնորհավորում ենք Ուկրաինայում մեր գործընկերներին և ընկերներին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք գնահատում ենք մեր երկու ժողովուրդների միջև երկարամյա ամուր կապերը և ակնկալում ենք Հայաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության հետագա ընդլայնում»,-ասված է ուղերձում:
