Այսօր այցելել եմ Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում օրերս վթարի ենթարկված Շիրակի մարզի երկու զորացրված զինծառայողները։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
«Հանդիպել եմ հոսպիտալում բուժում ստացող զինծառայողներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ, շուտափույթ ապաքինում և բարի տունդարձ մաղթել տղաներին։
Ազատանի բնակիչ Ռաֆիկ Ոսկանյանը և Ախուրյանի բնակիչ Ազատ Առաքելյանը հուլիսի 11-ին Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի էին ենթարկվել։
Շիրակցի մեկ զինծառայող էլ վթարի օրը տեղում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը։