«Հայաստանը տեխնոլոգիական երկիր դառնալու մեծ քայլեր է իրականացնում». Գնել Սանոսյանը շնորհավորեց ՀԱՊՀ շրջանավարտներին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 91-րդ շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոյին շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Իր ելույթում նախարարը համալսարանականներին ասաց․ «Բոլորիդ ողջունում եմ և իմ ուրախությունը, շնորհակալությունն եմ հայտնում, որ առիթ ունեմ հերթական անգամ մասնակիցը լինելու այս անչափ կարևոր, հետաքրքիր միջոցառմանը։ Իսկապես, Հայաստանը տեխնոլոգիական երկիր դառնալու մեծ քայլեր է իրականացնում, այդ ուղղությամբ մեծ աշխատանք է արվում և մեծ արդյունքներ կան։

Պետք է ուրախությամբ փաստել, որ այդ ամենի մեջ ձեր համալասարանի, մեր համալսարանի դերը շատ մեծ է, և ես կարծում եմ՝ դուք այս փուլը հաղթահարելուց զատ ոչ միայն կշարունակեք տարբեր փուլերում ձեր ուսումը, այլ նաև մասնակիցը կդառնաք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, տարբեր ենթակառուցվածքներում զարգացման մի շարք ծրագրերի իրականացմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել