Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց փաստաբան Արտակ Ոսկանյանը։

Հակակոռուպցիոն քրեական դատարան դատավոր Սարգիս Դադոյանը հրապարակեց որոշումը։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել