ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան զոհեր և տուժածներ

Մարտի 22-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ շշերի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են Skoda, BMW, Volkswagen և Ford մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Մ.-ն (ծնված 1996 թ.), Վ. Մ.-ն (ծնված 1965 թ), Գ. Ա.-ն (ծնված 1990 թ.), Է. Խ.-ն (ծնված 1980 թ.) և Վ. Ե.-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Գ. Պ.-ի (ծնված 1997թ) և Մ. Դ.-ի դիերը, իսկ վարորդի դին հայտնաբերել են մեքենայից դուրս. փրկարարները դիերը մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, պարեկային ծառայության աշխատակիցների հետ՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ, BMW և Skoda մակնիշների ավտոմեքենաները դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ավտոճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել