«Հայաստանը զիջելու ոչինչ չունի». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, թե որևէ մեկը չի պատրաստվում և կարող Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից որևէ հողակտոր հանձնել․ «Այն, ինչ դուրս է, ուրեմն դուրս է գտնվում»,- ասել է նա։

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարել է, թե սահմանազատման ու սահմանագծման քարտեզների ընտրությունը ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել հենց բանակցությունների ընթացքում.

«Դեմարկացիայի հետ կապված խնդրով պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում։ Այս ընթացքում թեման ոչ այնքան քարտեզն է, որքան այն շահարկումները, որ Հայաստանը իր տարածքներից է զիջում։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի, ՀՀ իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն ինչը մերն է, մերն է, բայց այդ մերը պետք է արձանագրել երկկողմ համաձայնագրի շրջանակներում։ Եթե շարժվում ենք Ալմա-Աթայի հռչակագրով, ապա դա էլ պետք է ունենա իր քարտեզը։ Շատ է շահարկվում, որ մենք գնում ենք խնդիրների միակողմանի լուծման ճանապարհով․ բացարձակապես նման բան չկա, դա միակողմանի չի կարող լինել, մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել