Սպասվում են տեղումներ անձրևի, ձյան տեսքով

Երևան քաղաքում՝ մարտի 21-ին, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` մարտի 21-ի և 26-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել