«Բաղանիս Այրում, Աշաղի-Ասկիպարա, Խերեմլի, Կիզիլ Հաջիլի գյուղերը երբեք չեն եղել ՀՀ գյուղեր»․ Արթուր Հովհաննիսյան

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հարցին պատասխանելիս ընդծեց, որ շատ դեպքերում կա շփոթ, օրինակ՝ Բաղանիսի դեպքում գյուղի դիմաց Այրումն է, և շատ երկար տարիներ Խորհրդային միության ժամանակ այս գյուղերը միախառնված ապրել են՝ շատ դեպքերում չիմանալով, թե գյուղի վարչական սահմանը որտեղ է ավարտվում և որտեղ սկսվում, ինչը «մեզ ժառանագաբար փոխանցվել է»։

«Մենք հիմա շփման գիծը վերածում ենք սահմանների, և, ինչպես վարչապետն էլ նշեց, կառուցում ենք միջազգային իրավական պատ, որ երբ սահմանի այն կողմից կրակոց գա կամ ռիսկ գա ՀՀ-ի կողմը, մենք կարողանանք օգտագործել միջազգային լծակները», – նշեց Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ պետք է գնալ սահմանազատման ճանապարհով՝ օգտագործելով նույն բանաձևը․ «ինչը պատկանում է ՀՀ-ին, ՀՀ-ինն է, ինչը ոչ`ոչ»։

«Բաղանիս Այրում, Աշաղի-Ասկիպարա, Խերեմլի, Կիզիլ Հաջիլի գյուղերը երբեք չեն եղել ՀՀ-ի սուվերեն տարածքի գյուղեր, հետևաբար, ինչը մերը չէ, ոչ մեկը չի կարող հանձնել»,-ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել