«Մաթևոսյանական ձևակերպումով՝ էն, ինչ, որ մերն ա, մերն ա, մենք պետք է տեր լինենք մերին». Անդրանիկ Քոչարյան

Սահմանազատման գործընթացի, քարտեզների վերաբերյալ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում Անդրանիկ Քոչարյանն ընդծեց, որ քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել հենց բանակցությունների ընթացքում, որովհետև կան բազմաթիվ քարտեզներ և այդ քարտեզներն իրենք էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում, քանի որ հնարավոր է՝ «գետի հուն փոխվի, սարի հետ կապված խնդիրներ փոխվեն»։ Խնդիրը՝ դեմարկացիայի հետ կապված, պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում հատվածական։

«Պարզ ձևակերպումով, մաթևոսյանական ձևակերպումով՝ էն, ինչ, որ մերն ա, մերն ա, մենք պետք է տեր լինենք մերին, որպեսզի նրանք էլ հասկանան, որ մենք տիրոջ կեցվածքով կանգնած ենք, իսկ դա արդյունք պետք է լինի նրան, որ մեր ամբողջ անվտանգային միջավայրը պետք է հարմարեցվի խնդրի լուծմանը»,- պատասխանեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել