Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել եմ գործընկերոջս՝ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։
Քննարկել ենք պաշտպանության ոլորտում համագործակցության օրակարգային հարցերն ու առաջիկա անելիքները, կարծիքներ ենք փոխանակել անվտանգային հարցերի շուրջ։
Երկուստեք վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը` հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ։