Արցախից ՀՀ ժամանած 6104 երեխա արդեն իսկ գրանցվել է Հայաստանի կրթական հաստատություններում

Արցախից բռնի տեղահանված ավելի քան 21 000 երեխաներից 6104-ն են ընդգրկվել Հայաստանի տարբեր կրթական հաստատություններում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ըստ բաշխվածության պատկերը հետևյալն է՝ Արագածոտնում՝ 306, Արարատում՝ 943, Արմավիրում՝ 467, Գեղարքունիքում՝ 294, Լոռիում՝ 315, Կոտայքում՝ 1033, Շիրակում՝ 216, Սյունիքում՝ 216, Վայոց Ձորում՝ 108, Տավուշում՝ 158, Երևանում՝ 2048 երեխաներ արդեն դպրոցներում են»,- ասել է Անդրեասյանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել