Երեխաների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր․ ԱՆ

Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել է պայթյունի հետևանքով։

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Երեխաների առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ՝ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։

Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել