Գորիսի կենտրոնին կից երեխաների համար խաղալու տարածք են հարմարացրել։ Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մեր ուսուցիչները ողջ ընթացքում երեխաներին են զբաղեցնում, հեքիաթներ կարդում։ Նկարում Գորիսի թիվ 6 դպրոցի ուսուցիչներից է՝ Ալիսա Գևորգյան։ Ուսուցիչներ ջան, էս օրերին ձեր այս վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս, շնորհակալ եմ»,-նշել է նա։