ԱԺ-ից պատվիրակություն կմեկնի Պրահա և Բրատիսլավա

Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 29-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2023 թվականի հոկտեմբերի 8-9-ը Պրահա (Չեխիայի Հանրապետություն) եւ 10-11-ը Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման ԵՂՈՅԱՆԻՆ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Հայաստան-Չեխիա եւ Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էլեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Երեւան-Պրահա, Վիեննա-Երեւան), օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը (3 գիշերվա)՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել