Ժամը 18։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100․480 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21․076 տրանսպորտային միջոց։
Զգալի նվազում է տեղի ունեցել և ինտենսիվությունը խիստ պակասել է։
18։00-ի դրությամբ 83467 քաղաքացի է հաշվառվել։ Արական սեռի ներկայացուցիչները կազմում են շուրջ 49 տոկոս, իգական սեռի ներկայացուցիչները համապատասխանաբար 51 տոկոս։