«Այդպիսի հրամանագիրը չի կարող իրավական ուժ ունենալ»․ Ավետիք Չալաբյան

Ռուսատանի Դաշնությունը պետք է միջամտի և վերջ տա Ադրբեջանի կամայականություններին, որովհետև այդ դեպքում տեռորիզմը ուրիշ ընթացք կստանա։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց «Ազգային կոմիտեի» անդամ Ավետիք Չալաբյանը։

«Անցած շաբաթվա ընթացքում Արցախի նախագահ Սամվել Շարամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի լուծարման վերաբերյալ, ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ այդպիսի հրամանագիրը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ այն արվել է ուժի հարկադրանքով, ուժի սպառնալիքով Արցախում հայկական պետությունը հազարավոր տարիների պատմություն ունի և ոչ մի հայ մարդ իրեն չի կարող իրավունք վերապահել, այդ պետությունը լուծարել։ Ուստի, խնդրում եմ բոլորիդ, պարզապես առ ոչինչ համարել այդ հրամանագիրը և համոզված լինել, որ Արցախը շարունակում է իր գոյությունը և Արցախը որպես պետություն վերականգնվելու է և մենք բոլորս այդտեղ անելիք ունենք»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ որևէ պետություն չի կարող վերացվել ցեղասպանության արդյունքում։

«Այն, ինչ փորձել է անել Ադրբեջանը վերջին երկու շաբաթվա ընթացքում, դա միջազգային իրավունքի սյուբեկտ հանդիսացող Արցախի Հանրապետությունը ցեղասպան միջոցներով վերացնելն է։ Արցախը թեև ճանաչված պետություն չէր, բայց միջազգային իրավունքի սյուբեկտ էր, այնքանով, որքանով, որ կար ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը զբաղվում էր Արցախի հարցով և ձևակերպել էր Արցախի հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքներ էր ձևակերպել և տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել