Սկսում ենք հավաքագրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների կրթական, զբաղվածության կարիքները, և խնդրում ենք համագործակցել:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Զանգահարե՛ք ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ` 096-14-40-83, երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00-19:00:
Կամ մոտեցե՛ք ԱԱԻ (Կոմիտաս 49/4, 116 սենյակ)` անվճար խորհրդատվության համար:
Կարիքները հավաքագրելուց հետո կմեկնարկեն դրանք հոգալու ուղղությամբ աշխատանքները: