Ժամը 22:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 78,354 անձ է ժամանել Հայաստան

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 78,354 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք,  որ վերջին տվյալներով՝ Արագածոտնի մարզում տեղակայվել է 988 անձ, Արարատի մարզում՝ 3665, Արմավիրի մարզում՝ 1231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում 1958, Վայոց Ձորի մարզ՝ 1070, Տավուշի մարզում՝ 797։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել