Ձեզ համար միևնո՞ւյն է Վլադիմիր Գասպարյանի ճակատագիրը․ դատավորը՝ վկային

Հակակոռուպցիոն դատարանում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի, ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի և ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ևս 5 վկաներ։Վկաներից մեկը Հրաչյա Կարապետյանն էր։

Նա ղեկավարել է այն դասակը, որտեղ հաշվառված է եղել Նելսոն Սարոյանը։ Նա նշել է, որ դասակի հրամանատար դառնալուց և զինվորների ցուցակներին ծանոթանալուց հետո հարցրել է վաշտի հրամանատար Արթուր Թորոսյանին՝ տվյալ անձն ով է, ասել են՝ գործուղված է։ Թե որտեղ է գործուղված, ինչ գործով է զբաղվում, այդ մասով տեղեկություն չի ունեցել․ «Եթե իմ անմիջական հրամանատարն ասում է՝ գործուղված է, ես ծառայությունս կազմակերպել եմ մնացած ծառայողների հետ»։

Վկայի խոսքով՝ երբ հարցրել է, նման պատասխան է ստացել։

Դատավոր Վարդգես Սարգսյանի հարցին՝ զինվորը երբևէ տագնապների ժամանակ զորամաս այցելե՞լ է, դասակի հրամանատարը նշեց, որ չի այցելել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել