Մեր հրատապ խնդիրը մարդկանց կեցավայրով ապահովելն է․ փոխվարչապետ

Մեր ամենակարևոր և հրատապ խնդիրը մարդկանց կեցավայրով ապահովելն է, բայց մարդկանց մի մասը հագուստի խնդիր ունի, սննդի և այլ առաջնահերթ կարիքներ՝ նույնպես։ Այս դրամական աջակցությունը՝ միանվագ 100․000-ական դրամը, կօգնի լուծել այդ խնդիրները։ Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Մարզային կենտրոններում միասնական սոցիալական ծառայությունների  համապատասխան գրասենյակներում առաջիկա օրերին կստացվեն դիմումներ։ Շատ անձանց  հաշվառման տվյալները մեր բազաներում արդեն կան, իսկ ումը, որ չկա, կհաշվառենք։ Կարճ ժամանակում նրանց անուններով կլինեն բանկային քարտեր, որոնց կփոխանցվի գումարը»,- ներկայացրել է Խաչատրյանը նախնական ծրագիրը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը կաջակցի և տրանսպորտային միջոցով կապաահովի Ստեփանակերտում գտնվող բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են ՀՀ տեղափոխվել։ Խաչատրյանի խոսքով, այն արցախահայերը, որ չունեն սեփական տրանսպորտային միջոց, Հայաստան կտեղափոխվեն պետության կողմից տրամադրված ավտոբուսներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել