Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին: