Ազգային կոմիտեն ներկայացրել է անհնազանդության ակցիաների ուղեցույցը

Ազգային կոմիտեն ներկայացրել է սեպտեմբերի 23-ի ինքնաբուխ անհնազանդության ակցիաների ուղեցույցը․

1․ Որպես իրազեկման ակցիա այցելել սրճարաններում գտնվողներին, նրանց պատմել երկրում ստեղծված իրավիճակի մասին, կոչ անել դուրս գալ փողոց:

2․ Որպես բողոքի դրսևորում փակել փողոցներ, կոչ անել հայրենակիցներին դուրս գալ փողոց:

3․ Որպես անհամաձայնության արտահայտություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշումներն արտահայտող պաստառներով շրջել մարդաշատ վայրերով:

4․ Ցեղասպանական քաղաքականություն վարող պաշտոնյանների հանդիպելիս արտահայտել հստակ քաղաքացիական դիրքորոշում:

5․ Դեռևս չչեղարկված հանրային կամ փակ միջոցառումների ժամանակ իրականացնել բողոքի ակցիաներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել