Եկեք երդվենք, որ մենք երբեք չենք համակերպվի Արցախի կորստի հետ․ Երբե՛ք․ Ավետիք Չալաբյան

Այսօր մեզ փորձում են համոզել, որ հայոց պատմության վերջին էջը շրջվել է, և Արցախը կորսված է։ Դա այդպես չէ, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Արցախը հայոց հայրենիքի անբաժան մասն է։ Եկեք հիմա, այս հրապարակում երդվենք, որ մենք երբեք չենք համակերպվի Արցախի կորստի հետ։ Երբե՛ք։

Մենք, մեր սերունդները, մեր երեխաները, մեր թոռները Արցախը վերադարձնելու են։

Որպեսզի դա տեղի ունենա, շատ կարևոր է, որ այսօր այն, ինչը մնացել է Արցախից, պահպանվի, և դրրա ճանապարհը գոյություն ունի»,- ասաց Չալաբյանը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները չեն կարող անհետևանք անցնել։

«Մեծ երկրները հասկանում են, որ 21-րդ դարում չի կարելի թույլ տալ, որ տեղի ունենա մի ողջ ժողովրդի ցեղասպանություն, և մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որ Ադրբեջանը շրջի Արցախի վերջին էջը։ Եթե նա նույնիսկ ռազմական ճանապարհով հասել է իր նպատակների մեծ մասին, Արցախում կա ժողովուրդ, Արցախում կա ոգի, և Արցախում կա իշխանություն։ Եվ մենք՝ այստեղ կանգնածներս, պետք է ամեն ինչ անենք, որ այդ ժողովուրդն, այդ ոգին և այդ իշխանությունը պահպանվեն Արցախում»,- ասաց Չալաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել