Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել

Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում այսօր՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ի դրությամբ, 84 քաղաքացի է բերման ենթարկվել։ ՀՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության  վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքացիները բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից՝ ժամը 07:30-ից, Երևանի փողոցները պարբերաբար փակվում են։ Ակցիայի մասնակիցները փորձում էին նաև շրջափակել կառավարության շենքը և թույլ չտալ, որ կայանա հերթական նիստը, սակայն նիստի մեկնարկից րոպեներ առաջ, կառավարությունից հայտնեցին, որ նիստի ժամի փոփոխություն է կատարվել և այն կմեկնարկի 10։00-ին՝ 11։00-ի փոխարեն։ Ոստիկանությունը փողոցներից հեռացնում է ցուցարարներին՝ բերման ենթարկելով շատերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել