Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Շտապ օգնության բրիգադը Քոչարյանին հոսպիտալացնում է»,-նշում է նա։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի տարբեր փողոցներ պարբերաբար փակվում են։ Ակցիայի մասնակիցները փորձում էին նաև շրջափակել կառավարության շենքը և թույլ չտալ, որ կայանա հերթական նիստը, սակայն նիստի մեկնարկից րոպեներ առաջ, կառավարությունից հայտնեցին, որ նիստի ժամի փոփոխություն է կատարվել և այն կմեկնարկի 10։00-ին՝ 11։00-ի փոխարեն։ Ոստիկանությունը փողոցներից հեռացնում է ցուցարարներին՝ բերման ենթարկելով շատերին։