Հիբրիդային պատերազմներն ունեն հստակ ժանրի կանոններ՝ տեղեկատվական գրոհներ, տարբեր հնարքներով հասարակության մոլորեցում եւ կեղծ թեզերի շրջանառում։ Այս մասին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Ակնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով։ Ցավոք, գործակալական ցանցի եւ հակապետական քարոզչամեքենայի զոհ են դառնում շատերը»,-նշել է խոսնակը։