Բռնություն գործադրելու միջոցով ոստիկանաւթյան ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակչուհի

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային ակցիաների ընթացքում դրա մի խումբ մասնակիցներ ժամը 20:50-ի սահմաններում փակել են Երևան քաղաքի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկը։ Փողոցը բացելու և հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը կացիայի մասնակիցների կողմից անտեսելու պայմաներում դրա մասնակիցներից մի կին մոտեցել է ոստիկանության տվյալ աշխատակցին և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս դեմքի և կրծքավանդակի շրջաններին, խոչընդոտել նրա կողմից իր ծառայողական պարտականությունների կատարմանը։ 

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նշված հանցավոր արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքի վայրից նշված կինը՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակչուհին, տեղափոխվել է ոստիկանության բաժին։  

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ վերջինս ձերբակալվել է:

ՀՀ քննչական կմոիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել