Կառավարության շենքը մեծ թվով ոստիկաններ են հսկում

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 11։00-ին նախատեսված է անցկացնել կառավարության հերթական նիստը։ Երևանի մի շարք փողոցներում ցուցարարները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ փակելով փողոցները։

Կան մի շարք բերման ենթարկվածներ։

Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են։ Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները 09։30-ի դրությամբ բաց են։

Քիչ առաջ, կառավարությունից լրատվամիջոցներին հայտնեցին, որ կառավարության նիստը տեղի կունենա 10։00-ին։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը սեպտեմբերի 21-ին, հայտարարել էր, որ պետք է թույլ չտան անցկացվի կառավարության նիստը` արգելափակելով կառավարության շենքը:

 

@iravaban.netՄեծ թվով ոստիկաններ հսկում են կառավարության շենքը♬ оригинальный звук – iravaban.net

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել