ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Ի պատասխան այսօր ԶԼՄ-ներում շրջանառվող ապատեղեկատվության, թե իբր Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է Ադրբեջանի հետ առևտուր սկսելու հարցը, պաշտոնապես հայտնում ենք, որ տեղեկատվությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»։