Ես այսօր գործադուլ եմ անում, չեմ կարող մնալ ստացիոնար վիճակի մեջ ու դաս անել․ Մենուա Սողոմոնյան

«Հայաքվե (Հայերի ձայն)» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Համալսարանական հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, այս իրավիճակում, երբ Արցախը գոյության կռիվ է տալիս, երբ մեր ժողովրդին կոտորում են, երբ իմ արցախցի ուսանողները ուշ գիշերը բորդյուրների վրա նստած անզորությունից լացում են, ես չեմ կարող մնալ ստացիոնար վիճակի մեջ ու դաս անել։ Արհեստական ձևով ոչինչ չի ստացվի։

Ես այսօր գործադուլ եմ անում, պատրաստ եմ կրել դրա համար իմ բաժին պատասխանատվությունը։ Ես պահանջ ունեմ։ Իմ պահանջը Արցախի Հանրապետության ճանաչումն է և այնտեղ ապրող 120.000 ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը»:


Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, կիրառել հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, ձեռնարկել են դիրքային առաջխաղացման փորձեր։ Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Մարտերը շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել