Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը`

1. Արտաքին գործերի նախարարությունից գործուղված պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի խորհրդական Մանվել Հրանտի Ավետիսյանին 2023 թվականի սեպտեմբերի 22-ից նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-16-Ղ3-1)՝ 3 տարի ժամկետով։

2. Մանվել Հրանտի Ավետիսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել