Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ, կիրառել հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր, ձեռնարկել են դիրքային առաջխաղացման փորձեր։ Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։