ԼՂ բնակչության դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին․ ԱԳՆ

Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և զուգահեռաբար Ֆրանսիային՝ կոչ անելով արտակարգ նիստ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի կապակցությամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին։ Հստակ դատապարտման և համապատասխան գործողությունների շտապ պահանջ կա»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել