ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներ և հանդիպել Երևանում վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիների։
Այս մասին տեղեկացնում է Ալեն Սիմոնյանը․ «Քիչ առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելեցինք հիվանդանոցներ և հանդիպեցինք վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիներին, որոնք տուժել են կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»:
