27 զոհ, 200 վիրավոր․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 22:30-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված շարունակական լիարժեք ահաբեկչության հետևանքով կա 27 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։

Տուժածների թիվն այս պահին գերազանցում է 200-ը։

Թվերի մեջ չկա Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունները, քանի որ կապը դեռ հաստատված չէ։


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել